Նորություններ

Պորտուգալական «Lello»-ն՝ 113 տարեկան է

Պորտուգալական «Lello»-ն՝ 113 տարեկան է

16.01.2019

Պորտուգալական Պորտու քաղաքում գտնվող Livraria Lello գրախանութը կառուցվել է 1906 թվականին՝ Անտոնիո և Խոսե Լելլո եղբայրների կողմից և համարվում է աշխարհի ամենաշքեղ գրախանութներից մեկը:

1981 թ-ին Պորտուգալիայի մշակույթի նախարարությանն առաջարկվել է գրախանութը ներառել մշակույթի հուշարձանների ցանկում։ Այդ գործընթացն ավարտվել է 2013 թ-ին և գրախանութը ճանաչվել է հանրային նշանակության հուշարձան:

Երկհարկանի շենքն ունի յուրահատուկ ինտերիեր, որտեղ առկա են արտ-դեկոյի տարրեր: Այն առանձնանում է երկատված սանդուղքով, որն առաջին հարկը միացնում է երկրորդում տեղակայված պատկերասրահի հետ։

Պորտուգալիայի՝ ներկայում գործող ամենահին գրախանութներից մեկն է, որն իր ոչ սովորական ինտերիերի համար տարբեր հրատարակությունների կողմից (մասնավորապես՝ The GuardianSüddeutsche Zeitung և Lonely Planet) բազմիցս ներառվել է աշխարհի ամենագեղեցիկ գրախանութների ցանկերում:

Ի դեպ այս գրախանութը ժողովրդականություն է վայելում Հարրի Փոթերին  նվիրված գրքերի երկրպագուների շրջանում, քանի որ բազմիցս այնտեղ է այցելել  Ջոան Ռոուլինգը Պորտուում որպես անգլերենի ուսուցիչ աշխատելու շրջանում, ինչպես նաև գրախանութը հավանաբար ծառայել է որպես նախատիպ կախարդական գրքերի գրախանութի համար:

Comments are closed.