Նորություններ

Ռիո դե Ժանեյրոն ճանաչվել է 2020 թվականի ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք

Ռիո դե Ժանեյրոն ճանաչվել է 2020 թվականի ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք

25.01.2019

Ճարտարապետների միջազգային միության հետ համատեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2020 թվականի ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք է  ճանաչել Ռիո դե Ժանեյրոն: Այս մասին հայտարարությունը տեղադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում:

Բրազիլիայի ամենահայտնի քաղաքը կդառնա մշակույթի, մշակութային ժառանգության, քաղաքային պլանավորման և ճարտարապետության համաշխարհային մարտահրավերները քննարկելու միջազգային հարթակ:

Ռիո դե Ժանեյրոյում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, այդ թվում և Ճարտարապետների միջազգային միության կոնգրեսը, որն անցկացվում է երեք տարին մեկ:

Comments are closed.