Նորություններ

Չինաստանում հնԷաբանները հայտնաբերել են 250 մլն տարի առաջ ապրած վիթխարի «բադակտուցի» մնացորդներ

Չինաստանում հնԷաբանները հայտնաբերել են 250 մլն տարի առաջ ապրած վիթխարի «բադակտուցի» մնացորդներ

25.01.2019

Չինաստանի Հեբեյ նահանգում հնէաբանները հայտնաբերել են մի հնագույն սողունի քարացուկներ, որը շատ նման է ժամանակակից բադակտուցին: Հայտնագործությունն ապշեցրել է անգամ փորձառու մասնագետներին: Ենթադրվում է, որ այդ կենդանին ապրել է մոտ 250 միլիոն տարի առաջ: Գիտնականները հետազոտությունների արդյունքներն ու հայտնաբերված քարացուկների լուսանկարները հրապարակվել են Scientific Reports պարբերականում:

Գիտնականները հետազոտել են քարացուկներն ու եկել այն եզրահանգման, որ կենդանին ապրել է ջրում և գրեթե ոչնչով չի տարբերվել ժամանակակից բադակտուցից: Արտաքին միակ տարբերությունը հնագույն կենդանու ահռելի չափերն են:

Դեյվիսի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնական Րյոսուկե Մոտանիի խոսքով՝ հայտնաբերված կենդանին բավական տարօրինակ էր: «Դա շատ տարօրինակ կենդանի էր: Երբ ես սկսեցի մտածել, թե ինչպես կարող էր գործել նրա օրգանիզմը, ես շփոթվել էի: Ամենայն հավանականությամբ այն շատ վատ էր լողում և ժամանակակից ծովերում գոյատևման հնարավորություն չէր ունենա: Մյուս կողմից՝ այն ժամանակ այս «բադակտուցները» մրցակիցներ չունեին», — նշել է Մոտանին:

Հայտնաբերված քարացուկները գիտնականներն արդեն անվանել են «մեզոզոյան բադակտուց»: Նոր հայտնագործությունից հետո բազմաթիվ փաստեր, որոնք նախկինում ճշմարիտ էին թվում, պետք է վերանայվեն, քանի որ այժմ գիտնականները կասկածում են, որ բադակտուցների էվոլյուցիայի վերաբերյալ իրենց ունեցած փաստերը մոտ են իրականությանը:

Comments are closed.