Նորություններ

Գիտնականները պարզել են՝ ով է եղել պատմության ամենահարուստ մարդը

Գիտնականները պարզել են՝ ով է եղել պատմության ամենահարուստ մարդը

04.02.2019

Ամերիկյան Իլինոյս նահանգի Հյուսիսարևմտյան համալսարանի պատկերասրահում ներկայացվել է «Կատալոնական ատլաս» միջնադարյան ձեռագրի վերարտադրությունը, որում, ինչպես ենթադրում են գիտնականները, պատկերված է պատմության ամենահարուստ մարդը: Ինչպես գրում է РИА Новости-ն՝ հղում անելով գիտական աղբյուրին, քարտեզը ստեղծվել է 1375-ին Մալյորկա միջերկրածովյան կղզում: Քարտեզի կենտրոնում առևտրային ճանապարհների խաչմերուկում պատկերված է արևմտաաֆրիկյան թագավոր Մանսա Մուսան, որը ոսկե մետաղադրամ է պահում ձեռքում:
Մանսա Մուսան 9-րդ դարի առաջին կեսին շուրջ 30 տարի կառավարել է Արևմտյան Աֆրիկայում գտնվող Մալի պետությունը: Ցուցադրության կազմակերպչի խոսքով՝ Մուսան ամբողջությամբ վերահսկել է ոսկու արդյունահանումը տարածաշրջանում, իսկ այդ վայրերում առկա ազնիվ մետաղն ամենամաքուրն էր համարվում, հետևաբար նաև ամենապահանջվածը շուկայում:

«Դժվար է պատկերացնել, որ այսօր որևէ մեկը նույնպիսի հարստություն ունենա», — ասել է կազմակերպիչը:

9-րդ դարում Մալիի ոսկին օգտագործում էին դինար կտրելու համար, որն այդ ժամանակ հիմնական արժույթն էր։ Այդ ժամանակաշրջանի արաբական տեքստերի վերծանումը  հաստատել է, որ մետաղադրամները պատրաստված էին Մուսայի կողմից վերահսկվող տարածքներում արդյունահանված ոսկուց:

Comments are closed.