Նորություններ

Յակուտիայում սրտի տեսքով ալմաստ են հայտնաբերել

Յակուտիայում սրտի տեսքով ալմաստ են հայտնաբերել

15.02.2019

Բնությունը խորհրդանշական նվեր է մատուցել սիրահարների տոնին ընդառաջ, որը բազմաթիվ երկրներում նշում են փետրվարի 14-ին:

Յակուտիայում 65,7 կարատանոց ալմաստ է հայտնաբերվել, որն իր ձևով սիրտ է հիշեցնում:

Թանկարժեք քարը բարձրորակ հատկանիշներ ունի, իսկ տարիքը, մասնագետների գնահատմամբ, հաշվարկվում է ավելի քան 300 մլն տարի: Մասնագետի խոսքով՝ բնության մեջ չափազանց հազվադեպ են պատահում ճանաչելի տեսքով ալմաստներ, որոնք կարող են նման լինել ինչ-որ առարկայի:

Մասնագետներն այժմ պետք է մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկեն զարմանահրաշ գտածոն և գնահատեն այն:

 

Comments are closed.