Նորություններ

Կոմիտասի և Հ. Թումանյանի 150-ամյակները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում

Կոմիտասի և Հ. Թումանյանի 150-ամյակները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում

19.02.2019

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազելի Ղարիբյանը հայտարարել է՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում:

Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանի խոսքով՝ յուրաքանչյուր տարի երկրներն ունեն իրավունք ներկայացնելու երկուական հայտ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում ընգրկելվելու համար:

Կոմիտասի 150-ամյակը, սակայն, սկզբում չի ներառվել օրացույցում, քանի որ նա ծնվել է Թուրքիայի տարածքում, և պետք էր նաև թուրքական կողմի դիրքորոշումը, բայց հայկական կողմին, ի վերջո, հաջողվել է հաստատել հայտը:

Comments are closed.