Նորություններ
Մայրենի լեզվի միջազգային օրն է
21.02.2019
1999թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։
Մայրենի լեզվի միջազգային օրը հավերժացնում է այն քաղաքական պայքարը, որը մղվել է մոտ վաթսուն տարի առաջ բենգալերենն առանձին լեզու ճանաչելու համար: 1952թ.-ին Դաքայում ոստիկանների կրակոցներից սպանվեցին մի խումբ երիտասարդներ, որոնք դուրս էին եկել բողոքելու կառավարության՝ ուրդուն միակ պետական լեզու ճանաչելու որոշման դեմ:
Ի հիշատակ այդ պայքարի` 1999 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշում է Մայրենի լեզվի միջազգային օրը, իսկ 2008 թվականը հռչակել է Լեզուների միջազգային օրը: Ի հիշատակ բենգալացիների պայքարի՝ Սիդնեյի Էշֆիլդ զբոսագյում կանգնեցվել է «Պահպանի՛ր մայր լեզուդ» հուշարձանը:
Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում:
ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է՝ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:
















