Նորություններ
Վան Գոգի աշխատանքները` թվային ցուցահանդեսում
22.02.2019
Փարիզում բացվելու է հոլանդացի հայտնի նկարիչ Վան Գոգի աշխատանքների թվային ցուցահանդեսը, ներկայացվելու են աշխատանքների մուլտիմեդիոն վերարտադրումներ։ Այցելուներին առաջարկվում է դիտել նկարչի աշխատանքները մշակված եռաչափ գրաֆիկայի միջոցով և հավելյալ իրականությամբ:
Եվրանյուզը գրում է, որ նկարները նախագծված են պատերի վրա և հատակին շարժման մեջ։ Ցուցադրության համար հատուկ ստեղծվել է ձայնային դիզայն, որը պետք է համադրվի ներկայացված աշխատանքների հետ:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև տարեվերջ։















