Նորություններ
Չինաստանում հնագույն «անմահության էլիքսիր» է հայտնաբերվել
04.03.2019
Չինաստանի Հենան նախանգի Լոյան քաղաքում հնագետները հայտնաբերել են բրոնզե սափոր լցված արտասովոր հեղուկով, որը հնագույն ժամանակներում համարվում էր «անմահության էլիքսիր»: Այս մասին գրում է CGTN-ը:
3,5 լիտր հեղուկով լցված անոթը հայտնաբերվել է Արևմտյան Հան դինաստիայի (մ.թ.ա. 202 – մ.թ. 8) ժամանակաշրջանի դամբարանում: Սպիրտի հոտի պատճառով փորձագետները սկզբում ենթադրել են, որ սափորի մեջ ալկոհոլ է, սակայն փորձքննության պատասխաններն այլ բան են ցույց տվել:
Հետազոտությունը ցույց է տվել, որ հեղուկը պարունակում է կալիումի և ալունիտի նիտրատ՝ տարրեր, որոնք հին դաոսական տեքստերում նշված են, որպես անմահություն պարգևող ըմպելիքի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներ :
Բացի այդ, դամբարանում հայտնաբերվել են նաև ներկված կավե կճուճներ, ինչպես նաև պղնձյա և նեֆրիտե իրեր: Դամբարանում թաղված մարդու ինքնությունն առայժմ հայտնի չէ:

















