Նորություններ

Եգիպտոսում խոյագլուխ սֆինքս է հայտնաբերվել

Եգիպտոսում խոյագլուխ սֆինքս է հայտնաբերվել

04.03.2019

Հնագետները Եգիպտոսում հսկայական խոյագլուխ սֆինքս են հայտնաբերել, որը թվագրվում է Թութանհամոն փարավոնի պապու ժամանակաշրջանին:

Ինչպես ներկայացնում է Fox News-ը, սֆինքսը, որի երկարությունը կազմում է 5 մետր, բարձրությունը՝ 3.5, իսկ լայնությունը՝ 1.5, հայտնաբերվել է Նեղոսի մոտ գտնվող հինավուրց քարհանքի տարածում՝ ավերակների տակ: Նախքան պեղումներն իրականացնելը միայն սֆինքսի գլուխն է երևացել:

Գիտնականների կարծիքով՝ գտածոն պատկանում է Ամենհոտեպ III փարավոնի ժամանակաշրջանին, որը գահակալել է մ.թ.ա. 14-րդ դարում:

Խոյագլուխ սֆինքսը քանդակվել է նույն օրինակով, ինչպես և Կառնակի հայտնի համալիրի մոտ գտնվողները:

Comments are closed.