Նորություններ
Մեծ Բրիտանիայում մամոնտի ատամ են գտել
06.03.2019
Բրիտանացի դպրոցականը, որն ընդամենը 8 տարեկան է, բայց արդեն լրջորեն հետաքրքրվում է հնագիտությամբ, ընկերների հետ Չարմուտի ափամերձ շրջանում զբոսնելիս գտել է մամոնտի ատամ: Սեբաստիանը գլխի է ընկել, որ գտածոն կարող է խոշոր հնադարյա կենդանու ատամ լինել, չնայած այն հանգամանքին, որ շատ վատ է պահպանված եղել:
Գիտնականները կարծում են, որ ատամը պատկանել է 40 000 տարի առաջ ապրած բրդոտ մամոնտի, ինչը հազվագյուտ է դարձնում փոքրիկ Սեբաստիանի գտածոն:
Լոնդոնի «Հոլոուեյ» թագավորական քոլեջի պրոֆեսոր Դանիել Շրևը նշել է, որ ատամը շատ մաշված է, և առայժմ բարդ է ասել՝ այն պատկանել է կենդանու վերին, թե ստորին ատամնաշարին:
Նրա խոսքով՝ կենդանին ապրել է շուրջ 25 000-65 000 տարի առաջ: Նշվում է, որ Չարմուտի ափամերձ շրջանում հաճախակի են հնագիտական արժեք ներկայացնող իրեր գտնվում, սակայն դրանք պատկանում են հիմնականում Յուրյան դարաշրջանին: Իսկ մամոնտի ատամը պատկանում է սառցե դարաշրջանին:

















