Նորություններ
Հնդկաստանում հայտնաբերել են եղունգի մեծությամբ գորտի նոր տեսակ
19.03.2019
Հնդկական թերակղզու Արեւմտյան Գաթեր լեռներում Ջորջ Վաշինգտոնի համալսարանի (ԱՄՆ) եւ Հնդկական ինստիտուտի գիտնականների թիմը հայտնաբերել է գորտի նոր տեսակ, որն ունի մարդու եղունգի մեծություն:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ուշագրավ բացահայտումն արվել է Հնդկաստանում:
Այդ հողաջրային կենդանիներն այնքան փոքր են, որ կարող են տեղավորվել եղունգի վրա։ Մանրությունը միակ պատճառը չէ, որ ավելի վաղ դրանք չեն հայտնաբերվել։
Նոր գորտերը եզակի գունավորում ունեն։ Նրանց մեջքը դարչնագույն է, փորը՝ նարնջագույն, իսկ կողքից նրանք ծածկված են սպիտակ կետիկներով, որոնք հեռվից աստղեր են հիշեցնում։ Նման զգեստավորումն օգնում է աննկատ տեղաշարժվել տերեւների միջով։
Հողաջրային կենդանիներին տվել են գաճաճ աստղային գորտեր անվանումը։ Նրանք Astrobatrachinae ենթաընտանիքի միակ ներկայացուցիչներն են։
Երկկենցաղները, որոնց մարմնով մեկ, ասես, աստղեր ցփնված լինեն, ստացել են Astrobatrachus kurichiyana անվանումը և ներկայացնում են գորտերի միանգամայն նոր ենթաընտանիք:Մասնագետները մի քանի գորտ են վերցրել ուսումնասիրելու համար։

















