Նորություններ

Մեծ Բրիտանիայում սնկերի նոր՝ մարդու կերպարանք հիշեցնող տեսակ է հայտնաբերվել

Մեծ Բրիտանիայում սնկերի նոր՝ մարդու կերպարանք հիշեցնող տեսակ է հայտնաբերվել

21.03.2019

Մեծ Բրիտանիայի Նորֆոլկ կոմսության Քոքլի Քլի գյուղում հայտնաբերվել են սնկեր, որոնք ասես մարդուկներ լինեն. ունեն գլուխ և վերջույթներ։  Դրանք յուրահատուկ են անգամ  Մեծ Բրիտանիայի տարածքում:

Ինչպես նշում է Daily Mail-ը, սնկատեսակը հայտնաբերվել է Ջոնաթան Ռևեթի կողմից և այժմ այն դասակարգվում է որպես աշխարհում սնկի նոր տեսակ, որը ստացել է Geastrum Britannicum անունը (նոր սնկատեսակը չի կարելի ուտել)։

Այս սնկատեսակն առաջին անգամ նկատվել է 2000թ․-ին, սակայն այն ժամանակ դա նույնացվել է Նորֆոլկում տարածված մեկ այլ սնկի ենթատեսակի հետ։ Այնուամենայնիվ, տարիներ անց ԴՆԹ հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ խոսքը բոլորովին այլ՝ նոր սնկատեսակի մասին է։ Այս սնկատեսակը հանդիպում է միմիայն Մեծ Բրիտանիայում:

Comments are closed.