Նորություններ

Մեծն Ազնավուրին շնորհվել է BraVo մրցանակը համաշխարհային մշակույթում ունեցած ավանդի համար

Մեծն Ազնավուրին շնորհվել է BraVo մրցանակը համաշխարհային մշակույթում ունեցած ավանդի համար

22.03.2019

BraVo  երաժշտական մրցանակաբաշխության ոսկե արձանիկը համաշխարհային երաժշտական մշակույթի զարգացման գործում ունեցած ներդրման համար տրվել է ֆրանսահայ հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրին։ Միջազգային պրոֆեսիոնալ երաժշտական մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայի Կրեմլյան Պետական պալատում մարտի 21-ին։
Արձանիկը տրվելու է Շառլ Ազնավուրի ընտանիքին։

«Աշխարհը կորցրեց մեծ արտիստի, բայց նրա արվեստը շարունակում է ապրել և դեռ երկար ու երկար կլուսավորի ոչ մեկ սերունդ: Մրցանակը հարգանքի տուրք է անզուգական մաեստրոյի լուսավոր հիշատակին»,- հայտարարել է արարողությունը վարող Ֆիլիպ Կիրկորովը:

Ազնավուրի «Հավերժական սեր» երգը համերգի ժամանակ կատարել Է Թամարա Գվերծիթելին:

«Անկարելի Է Շառլ Ազնավուրի մասին խոսել անցյալ ժամանակով: Դա համաշխարհային երաժշտության գանձարան Է: Շնորհակալություն, մաեստրո, ձեր երաժշտության, երգերի համար, որոնք ավելի գեղեցիկ, ավելի երջանիկ դարձրին մեր աշխարհը»,- ասել Է նա:

BraVo մրցանակաբաշխությունն անցկացվում է երկրորդ անգամ, նպատակն է ներկայացնել այն արտիստներին, որոնք դասական և  փոփ-երաժշտության բնագավառում ունեն ներդրում։

Համաշխարհային ճանաչում ունեցող շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թ. հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում։  CNN-ի  և Times-ի վարկածով նա ճանաչվել է դարի էստրադային կատարող։ իր 70-ամյա կարիերայի ընթացքում  վաճառվել է մաեստրոյի 100 միլիոն սկավառակ, գրել է 1200 երգ, խաղացել է 80 դեր, թողարկել է 294 ալբոմ և ունեցել է աշխարհի 94 երկրում ավելի քան հազար համերգ։

Comments are closed.