Նորություններ
Ղազախ ճարտարապետը հնարել է ապագայի տունը
29.03.2019
Ղազախ ճարտարապետ Ալմեկ Այբասովը առաջարկել է քաղաքի բնակիչներին փախչել խեղդող «անշունչ տուփերի» միջից և ապրել իր կողմից ստեղծված ապակեպատ տներում` բնությամբ շրջապատված:
«Ծառը տանը» վերնագրով այս նախագիծը, թույլ է տալիս բնության հետ լիակատար միաձուլման զգացողություն ունենալ: Այբասովը վստահեցրել է՝ նման տներ նախատեսված է անտառներում կառուցել:
Ճարտարապետի այս նախագիծն արդեն հետաքրքրություն է առաջացրել Դուբայում ինովացիոն ծրագրեր իրականացնող կազմակերպությանը:
«Երբ ես 4-րդ կուրսում էի սովորում, պարպերաբար ընդմիջման մասին էի երազում: Իմ տան պատուհանները նայում էին բարձր լեռների և ես ամեն անգամ մտածում էի՝ ինչ լավ կլիներ, եթե ես այնտեղ անցկացնեի հանգստյան օրերը, քաղաքից հեռու: Ամիսներ անց ես սկսեցի աշխատել այդ էսքիզի վրա, այն հրապարակեցի իմ կայքում ՝ մոռանալով դրա մասին»,- ասում է Ալմեկը:
Որոշ ժամանակ անց Ալմեկի աշխատանը հրապարակում է ամենահայտնի ճարտարապետական կայքերից մեկը: Ալմեկի խոսքով իր նպատակը քաղաքի բնակիչների այլընտրաննք առաջարկելն է:





















