Նորություններ

Ճապոնական Նարա բանտը 2020թ.-ին կվերածվի շքեղ հյուրանոցային հաալիրի

Ճապոնական Նարա բանտը 2020թ.-ին կվերածվի շքեղ հյուրանոցային հաալիրի

04.04.2019

Ճապոնիայի հնագույն բանտը շուտով վերակառուցվելու է՝ վերածվելով բարձրակարգ հյուրանոցի: Այդ մասին հայտնել է News On Japan-ը: Նարա պատմական բանտի վերակառուցման համար պլանավորվում է ծախսել շուրջ 136 մլն դոլար: Կատարվելու են երկրաշարժերի նկատմամբ շինության դիմացկունությունը բարձրացնելու աշխատանքներ:

Նարա բանտի շինարարությունն ավարտվել է 1908 թվականին, եւ դա միակ անձեռնմխելի մնացած բանտն է այն հինգից, որոնք կառավարության կողմից ստեղծվել են այն ժամանակ:

Հաստատությունը ճանաչված է կարեւոր մշակութային օբյեկտ, եւ դառնալու է Ճապոնիայի առաջին բանտը, որը վերափոխվելու է հյուրանոցի: Պատմական հաստատությունը գործել է մինչեւ 2017 թվականը, դրանում պահվել են անչափահաս իրավախախտները:

Պլանավորվում է, որ հյուրանոցն այցելուների համար կբացվի 2021 թվականին: Բարձր առաստաղներով բանտախցերը կօգտագործվեն որպես հյուրերի համար նախատեսված սենյակներ, իսկ պահեստային հարկաբաժինները եւ պահապանների սենյակները՝ ռեստորաններ ու սրահներ:

 

Հյուրանոցում մի քանի տասնյակ համարներ կլինեն հինգ շենքերից չորսում: Գներն առայժմ չեն հրապարակվում, բայց կարող են տատանվել 450-ից մինչեւ 725 դոլարի սահմաններում, ինչը համադրելի է մյուս բարձրակարգ հյուրանոցների ցուցանիշների հետ:

Comments are closed.