Նորություններ

Լեհաստանում կբացվի աշխարհի ամենախորը ջրավազանը

Լեհաստանում կբացվի աշխարհի ամենախորը ջրավազանը

05.04.2019

Լեհաստանում մինչեւ տարեվերջ կարող է բացվել 45 մետր խորությամբ ջրավազան: Այդ մասին հայտնել է CNN-ը: Deepspot ջրավազանը կառուցվում է Մշչոնուվ քաղաքում՝ Վարշավայից 50 կիլոմետր հեռավորությամբ: Այն լցված կլինի   8 հազար խորանարդ մետր ջրով, ինչը 27 անգամ ավելի է 25-մետրանոց ջրավազանից:

 

Ջրավազանը հարմար կլինի ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու ջրասուզորդների համար: Բացի դրանից, կստեղծվի ստորջրյա թունել, որտեղից ջրասուզորդներին կարող են դիտել ցանկացողները:

Deepspot-ի բացվելուն պես այն կդառնա աշխարհում ամենախորը ավազանը եւ առաջին հորիզոնականից հետ կմղի 40-մետրանոց Y-40 Deep Joy-ը Մոնտեգրոտո Տերմեում՝ Վենետիկից ոչ հեռու:

Comments are closed.