Նորություններ

Panasonic-ը ներկայացրել է թափանցիկ հեռուստացույցի կոնցեպտ

Panasonic-ը ներկայացրել է թափանցիկ հեռուստացույցի կոնցեպտ

15.04.2019

Հանրահայտ Panasonic տեխնոլոգիական ընկերությունը Միլանի Salone del Mobile ցուցահանդեսի շրջանակում ներկայացրել է թափանցիկ OLED էկրանով հեռուստացույցի կոնցեպտ:

Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, ուշագրավ նորույթը ստացել է Vitrine անվանումը: Այն իրենից ներկայացնում է փայտյա շրջանակի մեջ առնված ապակի, որը միացվելուց հետո վերածվում է լիարժեք աշխատող հեռուստացույցի:

Ինչ վեաբերում է հեռուստացույցի տեխնիկական դետալներին, ապա դրանք քողարկված են փայտյա շրջանակում:
Նշվում է, որ ընկերությունը տարիներ շարունակ աշխատել է այս կոնցեպտը ներկայացնելու ուղղությամբ:

Panasonic-ը մտադիր է նորույթը ցուցադրել ապրիլի վերջին Տոկիոյում մեկնարկելիք տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ: Այնուհանեդերձ դեռևս անհայտ է՝ արդյոք կոնցեպտը զանգվածային արտադրության կդրվի:

 

Comments are closed.