Նորություններ
Ամերիկացի ճարտարապետների կողմից ներկայացվել է լողացող քաղաքի նախագիծ
15.04.2019
Ճարտարապետների և դիզայներների խումբը լողացող քաղաքի կոնցեպտային նախագիծ են ներկայացրել, ըստ որի օվկիանոսում կառուցվելիք քաղաքը կկարողանա ապահովել ինքն իրեն ուտելիքով և էլեկտրաէներգիայով:
Ինչպես ներկայացնում է Fox News-ը, մասնագետների կարծիքովի՝ այն կկարողանա նաև դիմակայել բնական աղետներին և կլիմայական փոփոխություններին: Նախագիծը մշակել են ՄԱԿ-ի մարդկանց տեղաբաշխման ծրագրի և ամերիկյան Oceanix ճարտարապետական ընկերության մասնագետները:
ՄԱԿ-ի ներկայացուցիչները կոչ են արել աջակցել միջազգային կազմակերպության նախաձեռնությանը, որպեսզի այն կյանքի կոչվի:
Ըստ նախագծի՝ լողացող քաղաքը կազմված կլինի առանձին վեցանկյուն հարթակներից, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված կլինի 300 բնակչի համար: Տվյալ հարթակներում կլինեն նաև գյուղական բաժիններ, որտեղ հնարավոր կլինի բանջարեղեն, ծառեր և ծաղիկներ աճեցնել:


















