Նորություններ
Հայտնի է դարձել տարվա լավագույն ավտոմեքենան
19.04.2019
Նյու Յորքում հայտարարել են World Car of the Year 2019 («Տարվա համաշխարհային մեքենա 2019») մրցույթի հաղթողներին:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով մրցանակաբաշխության կայքին, Jaguar I-Pace մոդելը միանգամից երեք մրցանակ է ստացել՝ «Տարվա ավտոմեքենա», «Տարվա դիզայն», «Էկոլոգիական ավտոմեքենա»:
Քաղաքի համար լավագույն մեքենա է ճանաչվել Suzuki Jimny-ը:
Տարվա լյուքս դասի մեքենա է ընտրվել Audi A7-ը, իսկ տարվա հիպերքար՝ McLaren 72OS-ը:
World Car Awards մրցանակը մեքենաշինության ոլորտում շնորհում են միջազգային պրոֆեսիոնալ մասնագիտացած լրագրողներ՝ աշխարհի ավելի քան 20 երկրից: Մեքենաները, որոնք մասնակցում են տարվա համաշխարհային մեքենայի կոչման համար պայքարին, պետք է տվյալ տարվա հունվարի մեկի դրությամբ վաճառվեն առնվազն 5 երկրում և առնվազն երկու մայրցամաքում:




















