Նորություններ

Եգիպտոսում հազվագյուտ պատկերներով դամբարան է գտնվել

Եգիպտոսում հազվագյուտ պատկերներով դամբարան է գտնվել

19.04.2019

Հնագետները հայտնաբերել են լավ պահպանված, գունագեղ ու հազվագյուտ պատկերներով զարդարված հնագույն եգիպտական դամբարան: Այս մասին հաղորդում է Newsweek-ը:

Դամբարանը տեղակայված է Մեմֆիսում, որը գտնվում է Կահիրեից 30 կմ հարավ գտնվող Սաքքարա գյուղում: Այն գործածվել է մ.թ.ա. 2504-2347 թվականներին` փարավոնների հինգերորդ դինաստիայի օրոք:

Դամբարանում հայտնաբերվել են մումիայի մնացորդներ, որոնք պատկանում են Խուվի անունով պաշտոնյայի, ինչպես նաև կավե անոթներ` զմռսված ներքին օրգաններով:

Շինությունը կառուցված է սպիտակ կրաքարից, իսկ պատերը զարդարված են գունավոր նկարներով և արձանագրություններով, որոնցից մի քանիսը ներկված են հատուկ խեժերի և յուղերի օգնությամբ: Դամբարանը գտնվում է փարավոն Ջեդքար Իսեսի գերեզմանի մոտակայքում, ինչը խոսում է նրանց հավանական կապի մասին:

Comments are closed.