Նորություններ

Բրիտանիայում 200 տարվա հնության մատանի է հայտնաբերվել, որի մեջ, հավանաբար, Շառլոտ Բրոնտեի մազափունջն է

Բրիտանիայում 200 տարվա հնության մատանի է հայտնաբերվել, որի մեջ, հավանաբար, Շառլոտ Բրոնտեի մազափունջն է

19.04.2019

Մեծ Բրիտանիայում հին իրերի մասնագետները շուրջ 30 դոլար արժողությամբ և 200 տարվա հնության մատանի են գտել, որի մեջ հյուսած մազափունջ է հայտնաբերվել:

Մասնագետները խիստ հավանական են համարում այն վարկածը, որ մազափունջը պատկանել է 19-րդ դարի անգլիացի կին գրող Շառլոթ Բրոնտեին: Եթե վարկածը հաստատվի, մատանու արժեքը կբարձրանա՝ հասնելով 26 000 դոլարի:

Մատանու ներսի հատվածում փորագրված է Բրոնտեի անունը և մահվան տարեթիվը՝ 1855թ.: Մատանին ունի ամրակ, որը բացելիս կարելի է տեսնել այնտեղ խնամքով տեղադրված մազափունջը:

Մատանին ներկայացվել է Ուելսում՝ հին իրերի գնահատման Antiques Roadshow հաղորդման ժամանակ: Այն հաղորդման մասնագետներին ներկայացրել է տեղացի մի կին, որի խոսքով՝ մատանին նախկինում պատկանել է իր սկեսրայրին: Մասնագետների խոսքով՝ 19-րդ դարում մահացած մարդկանց մազափնջերը պահելը տարածված սովորություն է եղել:

Շառլոթ Բրոնտեն առավել հայտնի է «Ջեյն Էյր» վեպով, որը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում հայերեն: Հայտնի գրողը մահացել է 38 տարեկանում՝ վաղաժամ ծննդաբերությունից:

Comments are closed.