Նորություններ

Բժիշկները 3D-տպիչով մարդկային սրտի յուրահատուկ մոդել են «տպել»

Բժիշկները 3D-տպիչով մարդկային սրտի յուրահատուկ մոդել են «տպել»

19.04.2019

Պատմության մեջ առաջին անգամ գիտնականներին հաջողվել է եռաչափ տպագրության միջոցով աշխատող, արյունատար անոթներով հագեցած սիրտ ստեղծել՝ օգտագործելով մարդկային բջիջները:

Սիրտը ստեղծողները վստահեցնում են, որ մոդելն այնքան ճշգրիտ է ստացվել, որ կարող է օգտագործվել մարզումային վիրաբուժական վիրահատությունների համար: Բացի դրանից՝ ապագայում գիտնականները կկարողանան այդպիսի մոդելներ ստեղծել յուրաքանչյուր կոնկրետ հիվանդի համար և դրանց օգնությամբ ախտորոշում կատարել: «Սա առաջին անգամ է, երբ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ հաջողությամբ ամբողջական սիրտ է տպել, որը համալրված է արյունատար անոթներով, խոռոչներով և փորոքներով», — ասվում է Թել Ավիվի համալսարանի պրոֆեսոր Տալ Դվիրի հայտարարության մեջ:

Նրա խոսքով՝ սիրտը պատրաստվել է մարդկային բջիջներից և հիվանդներին բնորոշ կենսաբանական նյութերից: Ինչպես նշվում է, նախկինում մարդկանց հաջողվել է 3D տպագրության միջոցով ստեղծել մարդկային սրտի կառուցվածքը, սակայն առանց բջիջների կամ արյունատար անոթների:

էքսպերիմենտի շրջանակում մի քանի տասնյակ սիրտ է «տպվել», որոնք փոխպատվաստվելու են կենդանիներին, ստուգելու համար օրգանի կենսունակությունը: Ստացված սիրտը 2.5 սմ է՝ օրինակ, ճագարի սրտի չափն ունի: Տպիչը մեկ սիրտը տպել է մոտ 3.5 ժամվաընթացքում:

 

Սիրտն ստեղծելու համար օգտագործվել է հիվանդից վերցված ճարպային հյուսվածքը:

Comments are closed.