Նորություններ

Audi-ն ներկայացրել է ինքնակառավարվող ավտոմեքենա, որի սրահում կարելի է բույսեր աճեցնել

Audi-ն ներկայացրել է ինքնակառավարվող ավտոմեքենա, որի սրահում կարելի է բույսեր աճեցնել

26.04.2019

Գերմանական Audi մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է ապագայի մեքենայի նոր կոնցեպտ, որը ստացել է AI:ME անվանումը և ցուցադրվել է Շանհայի ավտոսրահներից մեկում:

Ավտոմեքենան համալրված է արհեստական բանականությամբ և  ինքնակառավարման համակարգով: Ավտոբրենդի փոխանցմամբ՝ մեքենայի ինքնակառավարման համակարգը գերկատարելագործված է, ուստի վարորդից պահանջվում է նվազագույն միջամտություն:

Ապագայի մեգաքաղաքների համար նախագծված մոդելի առանձնահատկությունն այն է, որ դրա սրահում բույսեր աճեցնելու հնարավորություն կա:

Ինչ վերաբերում է AI:ME-ի էլեկտրական բնութագրին, ապա այն ամբողջովին էլեկտրական է:

Comments are closed.