Նորություններ
Հնդկական օվկիանոսի խորքերում արտասովոր մեդուզա է նկատվել
26.04.2019
Հնդկական օվկիանոսի խորքերում արտասովոր մեդուզա է նկատվել, որը, ըստ երևույթին, այդ տեսակի առաջին նկատված ներկայացուցիչն է, գրում է Mirror-ը:
Տեսախցիկն անանուն ջրային արարածին ֆիքսել է Զոնդյան փողրակում՝ ծովի մակերևույթից շուրջ 7000 մետր խորության վրա:
Արշավախմբի ղեկավար Վիկտոր Վեսկովոն հայտնել է, որ նախկինում երբեք նման մեդուզա չի տեսել:
Հաղորդվում է, որ սուզորդների թիմն արդեն 3 անգամ իջել է Զոնդյան փողրակի հատակը, որը Հնդկական օվկիանոսի ամենախոր հատվածն է, ընդ որում՝ այնտեղ սուզորդներն առաջին անգամ են իջնում, իսկ արշավն իրականացվում է Discovery Channel հեռուստաալիքի փաստագրական ֆիլմերից մեկի համար:















