Նորություններ

Trouble-shooter՝ խնդիրներ լուծող մարդ

Trouble-shooter՝ խնդիրներ լուծող մարդ

26.04.2019

Աշխարհում այս մասնագիտության տեր ընդամենը 100 մարդ կա։ Նրանցից ոմանց հոնորարը հասնում է ժամում 100 000 դոլարի, իսկ օրակարգը պլանավորվում  է ամիսներ առաջ։

Մասնագիտությունը՝ Trouble-shooter։ Այն  աշխարհում  հազվադեպ հանդիպող մասնագիտություն է, հետևաբար հստակ նկարագրել այս մասնագետին դժվար է:  Աշխատանքի էությունը կայանում է նրանում, որ նրանք ճամփորդում են   աշխարհով   ու լուծում մարդկանց խնդիրները։ Ցանկացած մարդու ցանկացած խնդիր, սովորաբար՝ մեծ կազմակերպությունների, իսկ ավելի հազվադեպ՝ մասնավոր անձանց։

Trouble-shooter-ների գլխավոր առավելությունն իրենց գործնական հեղինակությունն է։ Պատվիրատուները տառացիորեն ձեռքից ձեռք են խլում նրանց՝ տանելով մրցակիցներից։ Նրանք հայտնի են իրենց ոչ ստանդարտ մտածելակերպով և իրադարձություններին այլ անկյունից նայելու հմտությամբ:Նրանց գովազդը միայն մեկն է՝ 100-տոկոսանոց արդյունք։  Սխալը բացառվում է։

Չնայած նրան, որ այս մասնագետները հարցազրույց չեն տալիս, և նրանց պատվիրատուն հիմանակնում գտնում է այլ պատվիրատուների խորհրդով, այնուամենայնիվ, հայտնի են թրաբլ-շութերների աշխատանքի մի քանի բացահայտված պատմություն։

Ամերիկայում հայտնի 2 մեծ ֆիրմաներ, որոնք հրատարակում էին ամենամսյա «դեղին էջեր» ուղեցույցներ մշտապես մրցակցել են՝   գործի էր դնելով սև փիառը, դեմպինգը, միմյանցից աշխատակիցներ տանելու արատավոր պրակտիկան։  Արդյունքում ակնհայտ արդյունք ոչ մի ընկերութուն չի գրանել:

Սովորաբար բոլոր գրասենյակային աշխատողները միանգամից երկու ուղեց են  գնել, յուրաքանչյուրը՝ մեկ դոլար՝ առանձնապես չմտահոգվելով, թե որն է  ավելի լավը։ Երկու ուղեցույցներում էլ նույն ինֆորմացիան է տպագրվել:  Եվ ահա այդ ֆիրմաներից մեկը հրավիրել է  Trouble-shooter-ի։

Վերջինս ուսամնասիրելով իրավիճակը խորհուրդ է տվել  թողարկել ավելի փոքր ձևաչափի ուղեցույց, իսկ որպեսզի ինֆորմացիան լինի նույնքան, ինչ նախկինում՝ օգտագործել  փոքր, բայց հաստ տառատեսակ:  Փոփոխված ուղեցույցի տպագրությունից   երկու ամիս անց մրցակից ընկերությունը սնանկ հայտարարվեց…

Բանն այն է, որ, երբ ուղեցույցները միևնույն ձևաչափն ունեին, ապա գրասենյակային սեղանների վրա դրանք ընկած էին՝ որպես քարտեր, իսկ երբ մի ուղեցույցը մեծ ու տափակ է, իսկ մյուսը՝ փոքր, բայց հաստ, ապա աշխատակիցները ցանկացած պարագայում փոքրը կդնեն մեծի վրա: Ամսվա վերջում կհասկանաք, որ օգտագործել եք միայն վերևինը, իսկ մեծը ոչ մի   այդպես էլ չեք բացել։ Ուրեմն էլ ինչո՞ւ դրա վրա գումար ծախսել, եթե փոքրի մեջ ամեն ինչ կա։

Comments are closed.