Նորություններ

Շվեդիայում աղբի պաշարները սպառվել են

Շվեդիայում աղբի պաշարները սպառվել են

29.04.2019

Շվեդիայում աղբի պաշարն ավարտվել է և երկրի իշխանությունները պատրաստ են ներմուծել այն այլ երկրներից՝ վերամշակելու համար: «Ժիվոյա զեմլյա» ֆեյսբուքյան էջը օրինակներով պատմում է, թե Ստոկհոլմում թափոնների վերամշակման համակարգը որքանով է կազմակերպված։

Եղել է պահ, երբ Շվեդիայում աղբի տեսակավորումը հասել է համընդհանուր մակարդակի։ Դրա շնորհիվ երկրում աղբանոց գրեթե չի մնացել, բոլոր թափոնները կամ վառելիք են դարձել կամ վերաօգտագործվել։
Իշխանությունները մշտապես իրազեկման աշխատանքներ են տարել և այդպիսով հասել են հանրային իգիտակցության բարձր մակարդակի:
Երկրի բնակչության մեծ մասը գիտի, որ նետված պլաստիկից կարելի է ևս յոթ անգամ նորը ստանալ։ Եվ նույնիսկ դրանից հետո էլ այն կարելի է էլեկտրակայան տանել՝ այրելու համար:


Յուրաքանչյուր ընտանիքում  6 կամ 7 դույլ կա՝ տարբեր տեսակի աղբի համար՝ պլաստիկ, թուղթ, ապակի, ստվարաթուղթ, մետաղ և այլ: Մեկ այլ դույլ էլ նախատեսված է թափոնների համար, որոնք չեն կարող վերամշակվել: Ստոկհոլմում անգամ փոքրիկ երեխան կոնֆետի թուղթը գիտի թե ոտեղ նետի, քանի որ մանկապարտեզներն ու դպրոցները դասավանդում են աղբը ճիշտ տեսակավորել։ Իսկ ահա սխալ տեսակավորելու համար տուգանվում են։

Մեծ ապրանքները, ինչպիսիք են՝ հեռուստացույց, սեղան, շինանյութ, տեղափոխվում են հատուկ կայաններ:

Շվեդիայում աղբի բացակայությունը երկրում աղբի հետ կապված միակ խնդիրն է։ Աղբի միայն 7 տոկոսն է  ուղարկվում է աղբավայրեր, մնացած ամեն ինչ էլ այրվում կամ վերամշակվում է:

Այսպիսով, միայն թափոնների շնորհիվ, Ստոկհոլմի էլեկտրաէներգիայի 45 տոկոսն ապահովվում է: Թափոնների պակասը կարող է մեծ խնդիր հանդիսանալ բնակչության համար, քանի որ շվեդները իրենց տները տաքացնում և էլեկտրականություն են ստանում աղբի վերամշակման միջոցով: Սակայն հարևան Նորվեգիան պատրաստակամություն է հայտնել օգնելու Շվեդիային և տարեկան 800 հազար տոննա աղբ մատակարարել։Հետագայում շվեդիան մտադիր է աղբ ներկրել այնպիսի երկրներից, որոնք չունեն աղբի այրման գործարաններ: Նրանց թվում է Իտալիան, Ռումինիան, Բուլղարիան և Բալթյան երկրները: Econews.am

Comments are closed.