Նորություններ

Բացառիկ ծառ, որի վրա աճում է մինչև 40 տեսակի միրգ

Բացառիկ ծառ, որի վրա աճում է մինչև 40 տեսակի միրգ

03.05.2019

ԱՄՆ-ում աճեցնում են զարմանալի ծառեր, որոնց վրա միանգամից աճում է մինչև 40 տեսակի միրգ: Գրեթե ողջ տարվա ընթացքում այդ ծառերն ունեն սովորական տեսք, սակայն գարնանը ծաղկելիս ձեռք են բերում բազմազան գույներ:

 

Այդ գույները յուրաքանչյուր մրգի տեսակի ծաղիկներին հատուկ գույներն են: Ծառերի վրա միանգամից աճում են, օրինակ, դեղձի, սալորի, բալի, կեռասի, ծիրանի և նեկտարինի տարբեր տեսակներ: Յուրաքանչյուր ծառ ունի տարբեր մրգերի համադրություն:

Այդ ծառերը Սեմ Վան Ակենի ստեղծագործություններն են, ճարտարապետ Սիրակուզայի համալսարանից, ով այդ կերպ փորձել է ապացուցել, որ սննդի հայթայթումը նույնպես ստեղծագործական աշխատանք է պահանջում:

Ծառերի պատվաստման այդ նախագիծը սկսվել է 2008թ.-ին, երբ Ակենը իմացավ, որ Նյու Յորքի պետական մրգատու այգին պետք է վերացվի:

Այգում կային մինչև 200 տարեկան տարբեր ծառեր: «Ես ընտրեցի 40 թիվը, որովհետև այն հաճախ է հանդիպում Աստվածաշնչում և նշանակում է «առատաձեռնություն»: Դա արվեստի կենդանի գործ է և միաժամանակ նոր փորձ՝ գենային ինժեներիայում»,- ասել է գիտնականը:Ակենը գնեց այգին և սկսեց իր փորձարկումները: Մինչ օրս ճարտարապետն աճեցրել է այդպիսի հիբրիդային 16 զարմանալի ծառ, որոնք գարնանը ծաղկում են սպիտակ, կարմիր, վարդագույն ամենատարբեր երանգներով, իսկ ամռանը տալիս մրգերի մի ամբողջական համեղ հավաքածու: Ծառի վրա աճում են՝ դեղձ, սալոր, ծիրան, նեկտարին, բալ, նուշ և այլն:

Comments are closed.