Նորություններ
Մայիսի 7-ը Ռադիոյի միջազգային օրն է
07.05.2019
Ռադիոազդանշաններն առաջին անգամ հաղորդվել են 1895 թվականին՝ 1,5 կմ հեռավորության վրա։ Հաղորդումն իրականացրել է իտալացի գյուտարար Գուլելմո Մարկոնին։ Այդ նույն թվականի մայիսի 7-ին ռուս գյուտարար Ալեքսանդր Պոպովը Սանկտ Պետերբուրգում ցուցադրել է իր հնարած ռադիոընդունիչը՝ ռուսական նավատորմից ռադիոհաղորդագրություն է ուղարկել Կռոնշտադ։ 1901 թվականին՝ Մարկոնին Կոռնուելից (Անգլիա) հաղորդագրություն է ուղարկել Ատլանտյան օվկիանոսի ց այն կողմ՝ Նյուֆաունդլենդ (Կանադա)։ 1920 թվականին ամերիկյան մի ռադիոկայան առաջինն է սկսել կանոնավոր ռադիոհաղորդումները, իսկ 1950-ական թվականներին գործածության մեջ հայտնվել են առաջին դյուրակիր ռադիոընդունիչները։
Առաջին անգամ Ռադիոյի օրը նշվել է ԽՍՀՄ-ում 1925 թվականին, իսկ 1945 թվականից ի վեր այն նշվում է ամեն տարի։ Տոնակատարության օրն ընտրվել է Ալեքսանդր Պոպովի առաջին ռադիոհաղորդագրություն ուղարկելու օրը՝ մայիսի 7-ը։
2010 թվականի սեպտեմբերի 30-ին Իսպանիան Էսպանիոլա դե լա ռադիո ակադեմիայի (իսպ.՝ Academia Española de la Radio) հարցումից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի կատարողական կոմիտեին առաջարկել է ընդունել «Ռադիոյի միջազգային օր»։















