Նորություններ
Կանադայում ապակեպատ գնացքն ուղևորներին տեղափոխում է երկրի գեղատեսիլ անկյուններով
22.05.2019
Կանադան աշխարհի ամենագեղատեսիլ երկրներից է, որտեղ գործող բացառիկ ապակեպատ գնացքն ուղևորներին տեղափոխում է լեռների միջով՝ հնարավորություն տալով հիանալ հրաշալի բնապատկերներով:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, ապակեպատ գնացքն ուղևորներին բացառիկ զբոսաշրջային տպավարություններ է տալիս:
Rocky Mountaineer ընկերության GoldLeaf Service գնացքը յլուքս դասի է ու առաջարկում է հարմարավետ ուղևորության համար բոլոր անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ բացօթյա դիտահարթակներ:
















