Նորություններ

Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը

Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը

23.05.2019

Վերածննդի դարաշրջանի ամենակարկառուն ներկայացուցիչների մեկի՝ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը վերարտադրվել է մարդկային մազի լայնությունից էլ պակաս լայնություն ունեցող կտավի վրա, հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Քուինսլենդի համալսարանի ֆիզիկոսները հատուկ լազերներ են կիրառել:

Արվեստի գործի ինքնատիպ կրկնօրինակը կարելի է տեսնել միայն մանրադիտակի տակ: Այն ստեղծվել է քվանտային կտավի վրա:

Պատկերի պիքսելներից յուրաքանչյուրը բաղկացած է հիսուն ատոմից:

Comments are closed.