Նորություններ
Հարավային Կորեայում մեկնարկել է <<Ավազե քանդակների>> ավանդական փառատոնը
27.05.2019
Հարավային Կորեայի` մեծությամբ երկրորդ Պուսան քաղաքի գլխավոր լողափի ավազե բլրակներն ուշագրավ քանդակների են վերածվել: Աշխարհի ութ երկրից ժամանած քանդակագործները Հարավային Կորեայում մասնակցել են ավազի փառատոնին:
Ինչպես նշում է РИА Новости-ն, ավազե բլրակների վրա հայտնվել են աշխարհահռչակ երաժիշտ Էլվիս Փրեսլիի, լիվերպուլյան հայտնի քառյակի՝ «Բիթլզ»-ի անդամների քանդակները: Ավազե քանդակների շարքում կարելի է տեսնել նաև Մայքլ Ջեքսոնի, Մադոննայի, «Քուինս» խմբի անդամների և այլ հայտնիների պատկերները:
Փառատոնի շրջանակում ոչ միայն պրոֆեսիոնալները, այլև բոլոր ցանկացողները հնարավորություն են ունեցել իրենց ուժերը փորձել ավազե քանդակների ստեղծման գործում, իսկ երեխաների համար առանձին ավազե սահադաշտ է ստեղծվել:
Ավազի փառատոնը կավարտվի մայիսի 27-ին:
















