Նորություններ
Հնագետները Հռոմում պեղումներ կատարելիս հայտնաբերել են գինեգործության հնագույն աստծու 2000-ամյա մարմարե կիսանդրին
03.06.2019
Հռոմում հնագետները միջնադարյան կառույցներից մեկի ավերակներում 2000-ամյա մարմարե կիսանդրի են հայտնաբերել, որն ըստ էության պատկանել է գինու և գինեգործության հնագույն աստված Դիոնիսոսին (Բաքոս):
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, հնագետները քարե կիսանդրին հայտնաբերել են քաղաքի սրտում անցկացվող պեղումների ժամանակ: Նշվում է, որ կիսանդրին ներկառուցված է եղել պատի մեջ:
Փորձագետների կարծիքով՝ այն ժամանակին եղել է ավելի մեծ արձանի մի մասը, որի աչքերը պատրաստված են եղել ապակուց կամ թանկարժեք քարից:
Հաղորդելով հայտնագործության մասին՝ «Կոլիզեումի հնագիտական այգին» նշել է, որ այն բավականին լավ է պահպանվել:
Մասնագետների խոսքով՝ արձանը, հավանաբար, թվագրվում է մ.թ.ա. 1-ին դարից մ.թ. 2-րդ դարն ընկած ժամանակահատվածին:

















