Նորություններ
Գոգենի առաջին նկարը վաճառվել է աճուրդում
17.06.2019
Ֆրանսիացի հայտնի նկարիչ Պոլ Գոգենի առաջին նկարը, որում շվեյցարական Էռլենբախ իմ Զիմենթալում գտնվող մի տուն է պատկերված, Ֆրանսիայում կայացած աճուրդի ժամանակ ձեռք է բերվել 80 000 եվրոյով:
1865 թ. ստեղծված նկարի վրա առկա է հեղինակի ստորագրությունը:
Rouillac աճուրդի տան մասնագետները կանխատեսել էին, որ նմուշն առավելագույնը կվաճառվի 60 000 եվրոյով:
Թեև գնորդի ինքնությունը հայտնի չէ, սակայն արդեն հայտարարվել է, որ նկարը կտեղափոխվի Շվեյցարիա:
Նկարը ստեղծելու ժամանակ ապագա արվեստագետն ընդամենը 17 տարեկան է եղել: Գոգենը պատկերը ստեղծել է իր նկարչության ուսուցչի արած էսքիզներով: Ըստ մասնագետների՝ այս նկարի առկայությունը հերքում է վարկածն առ այն, թե Գոգենն ինքնուս նկարիչ է:















