Նորություններ
Վան Գոգի ինքնասպանության զենքը վաճառվել է նախատեսվածից եռակի ավելի թանկ գնով
20.06.2019
Ատրճանակը, որով Վինսենթ վան Գոգն ինքնասպան է եղել, աճուրդով վաճառվել է 162 500 եվրոյով՝ նախնական գնահատված արժեքից գրեթե եռակի ավելի մեծ արժեքով: Այն նախատեսվում էր վաճառել 40- 60 հազար եվրոյով: Ժանգապատ ատրճանակը գնել է անհատ հավաքորդը՝ աճուրդին մասնակցելով հեռախոսի միջոցով:
Ինչպես հայտնի է, ատրճանակը հայտնաբերվել է 1965-ին այն ագարակում, որտեղ տեղի է ունեցել ինքնասպանությունը, և որտեղ գեղանկարիչն անցկացրել է իր կյանքի վերջին օրերը:
1890 թվականի հուլիսի 27-ին մտախոհ հոլանդացին ժամանել է Փարիզից մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող գյուղն ու կրակել ինքն իրեն: Փորձագետների կարծիքով՝ զենքը հողում է մնացել 50-80 տարի:

















