Նորություններ
Տեխասյան երկարեղջյուր եզը Գինեսի ռեկորդ է սահմանել
24.06.2019
Տեխասյան երկարեղջյուր եզը տեղ է գտել Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում իր երկար եղջյուրների շնորհիվ:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, տեխասյան 7-ամյա ցուլը ռեկորդ է սահմանել որպես ամենաերկար եղջյուրն ունեցող կենդանին: Եղջյուրների երկարությունը լայնակի կազմում է 3.23 մետր: Գինեսի ռեկորդների գրքի կողմից այդ տվյալները հաստատվել են մայիսի 9-ին:
Նշվում է, որ Պոնչո անունով կենդանին գերազանցել է նախորդ ռեկորդակրին ՝ Սաթո անունով տեխասյան երկարեղջյուրին: Վերջինին նոր ռեկորդակիրը գերազանցել է 3 սմ-ով: Կենդանին բնակվում է Ալաբամայի ագարակներից մեկում:

















