Նորություններ
Թելավիում հնագետները պատմական կառույցներ են հայտնաբերել
27.06.2019
Վրաստանի Թելավի քաղաքում հնագետները պատմական կառույց են հայտնաբերել: Ենթադրվում է ՝ պատմական կառույցը XI դարին թվագրվող պալատի մնացորդներն են:
Արշավախմբի ղեկավար Գեորգի Լագիաշվիլին մանրամասնել է, որ հայտնաբերված պատմական շենքի ավերակները կպահպանվեն մինչև հնագիտական աշխատանքների ավարտը:
Հնագետները նաև ուսումնասիրություններ են կատարել քաղաքից արևմուտք ընկած հատվածում, որտեղ հայտնաբերել են 5-րդ պահակակետ-աշտարակի մնացորդները: Փորձագետների կարծիքով՝ վաղ ժամանակներում այդ աշտարակները պաշտպանական նշանակություն են ունեցել:
Գեորգի Լագիաշվիլին հայտնել է, որ Թելավիում հայտնաբերված պատմական կառույցները կարող են առիթ հանդիսանալ շրջանի նոր զբոսաշրջային և հնագիտական քարտեզի ստեղծման համար
















