Նորություններ
Իսրայելցի հնագետները Երուսաղեմի մոտակայքում խոշոր նախապատմական բնակավայր են հայտնաբերել
19.07.2019
Իսրայելցի հնագետները Երուսաղեմի մոտակայքում հայտնաբերել են հրեական պետության տարածքում գտնված խոշորագույն նախապատմական բնակավայրը, որը թվագրվում է նեոլիթյան դարաշրջանին: Ինչպես ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, Երուսաղեմի մոտակայքում հայտնաբերվել է Իսրայելի ամենամեծ նեոլիթյան բանակավայրը, որը խոշորագույններից մեկն է ողջ աշխարհում: Գտածոյի տարիքը գնահատվում է 9000 տարի: Բնակավայրը հայտնաբերվել է լայնածավալ պեղումների արդյունքում:
Հնագետները պեղումների ժամանակ հայտնաբերել են խոշոր բնակելի կառույցներ, ինչպես նաև հասարակական նշանակության կառույցների ավերակներ: Շենքերի միջև փողոցներ են եղել, որոնք միացված են նրբանցքներով:















