Նորություններ
Նոյեմբերի 13-ը Բարության համաշխարհային օրն է:
13.11.2019
Հավանաբար նկատել ես՝ որքան շատ ենք բարի գործեր անում, այնքան մեզ ավելի երջանիկ ենք զգում, դառնում ենք լավատես ու կենսուրախ: ?
Այսօր Բարության համաշխարհային օրն է: ?Նոյեմբերի 13-ին աշխարհի շատ երկրներում տոնում են Բարության համաշխարհային օրը (World Kindness Day): Օրը պատահական չի ընտրվել. 1998 թվականի այս օրը Տոկիոյում մեկնարկեց Բարության համաշխարհային շարժման առաջին կոնֆերանսը: Կոնֆերանսի մասնակից երկրներն էին Ավստրալիան, Ճապոնիան, Սինգապուրը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և այլն: Բարության համաշխարհային օրը, սակայն, պաշտոնապես հռչակվել է 2000 թվականի նոյեմբերի 18-ին Սինգապուրում՝ Բարության համաշխարհային շարժման երրորդ կոնֆերանսին:
Տոնի նպատակն է հորդորել մարդկանց ավելի հաճախ բարի գործեր անել, բարի լինել ոչ միայն տվյալ օրը, այլ մշտապես, համախմբել մարդկանց՝ անկախ առկա լեզվական և մշակութային տարբերություններից:
Բարության համաշխարհային օրն ընդունված է նաև նվիրել ծաղիկներ ծանոթ և անծանոթ մարդկանց:
Դե ուրեմն, արի պայմանավորվենք. դուրս ենք գալիս փողոց ու մի բուռ բարություն ենք նվիրում աշխարհին…















