Նորություններ

Christie’s-ը աճուրդի կհանի Այվազովսկու «Իսկիայի մայրամուտը» կտավը

Christie’s-ը աճուրդի կհանի Այվազովսկու «Իսկիայի մայրամուտը» կտավը

14.11.2019

Բրիտանական Christie’s աճուրդի տունը Լոնդոնում վաճառքի կհանի Այվազովսկու կտավներից մեկը: ? Խոսքը «Իսկյայի մայրամուտը» աշխատանքի մասին է, որն Այվազովսկին հեղինակել է 1873 թվականին։ Կտավում նկարիչը պատկերել է իր սիրելի վայրերից մեկը՝ Նեապոլիտանյան ծոցը, որտեղից տեսարան է բացվում դեպի Իսկյա կղզին։Lոնդոնյան աճուրդի՝ հիմնական հետաքրքրություն ներկայացնող կտավները նոյեմբերի 8-10-ը կցուցադրվեն Մոսկվայում։
Այվազովսկու կտավը գնահատվում է 300-500 հազար ֆունտ ստերլինգ։ Աճուրդը կկայանա նոյեմբերի 25-ին։

Comments are closed.