Նորություններ
Պեկինում բացվել է աշխարհի ամենաբարձր ատրիումը:
21.11.2019
Պեկինում բացվել է աշխարհի ամենաբարձր ատրիումը (հսկայական բացօթյա տարածք կառույցի ներսում), որը նախագծել է Zaha Hadid Architects ընկերությունը։
Բարձրահարկ աշտարակը տեղակայվել է չինական մայրաքաղաքի բիզնես թաղամասում։ Կառույցը 45 հարկ ունի, որը նախատեսված է գրասենյակների և բիզնես կենտրոնների համար։
Ճարտարապետական ընկերությունը, որը հեղինակել է ինքնատիպ կառույցի դիզայնը, հիմնել է իրաքյան ծագմամբ բրիտանացի հայտնի ճարտարապետ Զահա Հադիդը, որ կյանքից հեռացել է 2016 թվականին։
Դիզայնի առանձնահատկությունը նրանում է, որ այն իրենից ներկայացնում է երկու միահյուսվող աշտարակներ, որոնք միաձուլվում են մեկ ընդհանուր ճակատային հատվածով։ Շենքի բարձրությունը կազմում է 194,15 մետր։


















