Նորություններ

8-ամյա մեքսիկուհին, որին ծաղրում էին դպրոցում, ավելի բարձր IQ ունի, քան Էյնշտեյնը և պատրաստվում է համալսարանի ընդունելության քննություններ հանձնել

8-ամյա մեքսիկուհին, որին ծաղրում էին դպրոցում, ավելի բարձր IQ ունի, քան Էյնշտեյնը և պատրաստվում է համալսարանի ընդունելության քննություններ հանձնել

27.11.2019

8-ամյա մեքսիկուհի Ադհարա Պերեսն ունի ավելի բարձր IQ, քան Էյնշտեյնը և պատրաստվում է համալսարանի ընդունելության քննություններ հանձնել: Պերեսն ապշեցրել է իր մտավոր ունակություններով. փոքրիկի գրանցած IQ միավորները գերազանցել են 162 կետը: Նրա մոտ 3 տարեկանում Ասպերգերի համախտանիշ էին հայտնաբերել, որի պատճառով վերջինս դժվարությամբ էր շփվում այլ մարդկանց, հատկապես՝ հասակակիցների հետ: Դպրոցում նրան ծաղրում էին համադասարանցիները: Ոմանք էլ նրան խենթ էին անվանում: Ադհարան անգամ խոր ընկճախտի մեջ էր ընկել:
Հոգեբանները հետագայում պարզել են, որ աղջկա IQ-ն չափազանց բարձր է, այդ ժամանակ էլ ծնողները սկսել են համապատասխան դպրոց փնտրել նրա համար:

Այդպիսով, 5 տարեկանում նա արդեն յուրացրել էր նախակրթարանի, իսկ 6-ում՝ միջնակարգ դպրոցի ծրագիրը: 8 տարեկանում նա արդեն ավագ դպրոցի ավարտական վկայական է ստացել:

Ներկա պահին նա առցանց ծրագրով միաժամանակ երկու մասնագիտություն է ուսանում՝ արդյունաբերական ինժեներության և տեխնիկայի ոլորտներում:

Աղջկա մայրը մտադիր է նրան տանել Միացյալ Նահանգներ, որպեսզի նա կարողանա ընդունելության քննություններ հանձնել Արիզոնայի համալսարանում:

Comments are closed.