Նորություններ
National Geographic-ը ներկայացրել է այն կենդանիների լուսանկարները, որոնք կարող են վերանալ Երկրի երեսից :
28.11.2019
Վայրի կենդանիների թվաքանակն արագորեն կրճատվում է ամբողջ աշխարհում, և առաջիկա տասնամյակներին Երկրի երեսից կվերանա ավելի քան 1 միլիոն կենդանատեսակ:
National Geographic-ի լուսանկարիչ Ջոել Սարտորը 2005 թվականից ճանապարհորդում է ամբողջ աշխարհով՝ լուսանկարելով բնաջնջման վտանգի տակ գտնվող կենդանիներին:
Իր այս նախագծի շրջանակում ավելի քան 9764 կենդանու լուսանկարած Ջոելի լուսանկարները տեղ են գտել National Geographic-ի հոկտեմբերյան թողարկման մեջ, ինչպես նաև վերջերս լույս տեսած The Photo Ark Vanishing: The World’s Most Vulnerable Animals գրքում:
Սումատրյան չորսամյա ռնգեղջյուրը՝ «Սպիտակ կաղնու պահպանության կենտրոնում»
Ֆլորիդա նահանգի Յուլիի «Սպիտակ կաղնու պահպանության կենտրոնում» Սարտորը լուսանկարել է Հարապան անունով քառամյա ռնգեղջյուրին։
Անհետացող «բրդոտ» կապիկը՝ Բրազիլիայի Մանաուս քաղաքում
Սարտորի լուսանկարները դիտողներին հնարավորություն են տալիս «ուղիղ նայել այն կենդանիների աչքերի մեջ, որոնց հետ մենք բնակվում ենք Երկիր մոլորակի վրա, և տեսնել նրանց գեղեցկությունը, գրավչությունը և մտավոր կարողությունները»:
Ասվածի հիանալի օրինակն է «բրդոտ» կապիկի լուսանկարը:
Երկվորյակ կարմրամորթ պանդաները՝ Նեբրասկայի Լինքոլնի անվան մանկական կենդանաբանական այգում
Նեբրասկայի Լինքոլնի անվան մանկական կենդանաբանական այգի այցելության պահին անհետացող երկվորյակ կարմրամորթ պանդաներն ընդամենը երեք ամսական են եղել:
Աֆրիկյան անգղ՝ Քլիվլենդի «Մետրոպարկ» կենդանաբանական այգում
Աֆրիկյան սպիտակաթույր անգղին Սարտորը լուսանկարել է «Մետրոպարկ» կենդանաբանական այգում:
Սարտորն իր լուսանկարներով փորձում է ցույց տալ, որ յուրաքանչյուր կենդանատեսակ «կենսական նշանակություն ունի մարդկության գոյության համար»:
Սիֆական՝ Մադագասկարի «Լեմուրիա Լենդ» պարկում (Lemuria Land)
Զվարթ սիֆակային (լեմուրի տեսակ) Սարտորը լուսանկարել է Մադագասկարի «Լեմուրիա Լենդ» պարկում: Ներկայում բնապահպանության միջազգային միությունն այս կենդանատեսակը դասում է անհետացողղ կենդանիների շարքին:
Պանգո Աբելի անունով օրանգուտանը՝ Կանզասում գտնվող Rolling Hills վայրի կենդանիների պարկում
Բնապահպանության միջազգային միության հաղորդմամբ՝ սումատրյան օրանգուտանն անհետացման վտանգի առջև է կանգնել հանքարդյունաբերության, որսորդության և այլ սպառնալիքների պատճառով:
Անհետացող կանաչ ծովային կրիան լուսանկարվել է Մեքսիկայի XCaret հանգստավայրում
Մեքսիկայի XCaret հանգստավայրում կրիային Սարտորը լուսանկարել է վերջին տարիներին: