Նորություններ
Իսլանդիայում բացվել է տիեզերքի թեմայով հոսթել
10.01.2020
Իսլանդիայում զբոսաշրջիկների առջև իր դռներն է բացել հոսթել, որը կարծես դուրս է եկել «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից: Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում գտնվող Galaxy Pod Hostel հոսթելն իր հյուրերին սովորական սենյակների փոխարեն առաջարկում է տիեզերքի թեմայով մինիմալիստական «պատիճներ», որոնց ներսում հիշողության էֆեկտով բարձեր և ներքնակ, հարմարավետ, «թագավորական» չափսերի հասնող անկողին, ընթերցման համար հարմար լույսեր, կախիչներ, հայելիներ, ապահով կողպեք, ոչ թափանցիկ վարագույր, դռներ, լիցքավորման վարդակներ և ըստ տրամադրության կարգավորվող լուսավորություն կա:

Ի հավելումն այս ամենի` ֆուտուրիստական հոսթելը նաև ամբողջական խոհանոց, վերելակ, հրաշագեղ լեռներին նայող տեսարան, անվասայլակի հարմարություններ, անվճար Wi-Fi, մեծ էկրանով հեռուստացույց, խաղեր, բար, հյուրերի համար հատուկ նախատեսված տարածք է առաջարկում իր այցելուներին:
















