Նորություններ
Անգլիայում կկառուցվի աշխարհում առաջին փայտյա մարզադաշտը
10.01.2020
Անգլիայի Գլոստերշիր կոմսությունում Forest Green Rovers ֆուտբոլային ակումբի համար կկառուցվի աշխարհում առաջին փայտե մարզադաշտը: Կառույցի շինարարությամբ զբաղվելու է Զահա Հադիդ ճարտարապետական բյուրոն:
Ecopark մարզադաշտը նախատեսված է 5000 հանդիսականի համար և աշխատելու է վերակագնվող էներգիայի միջոցով: Մարզադաշտը կկառուցվի ֆուտբոլային թիմի համար, որը ՖԻՖԱ-ի վարկածով ամենից շատ է հոգ տանում շրջակա միջավայրի մասին:
Նշվում է, որ Forest Green Rovers թիմի խաղացողները բուսական սննդակարգի են անցել, որպեսզի նվազեցնեն բացասական ազդեցությունը բնության վրա:
Ճարտարապետները շինարարության համար թույլտվություն են ստացել միայն երկրորդ փորձից: Առաջին նախագիծը մերժել էին տեղի իշխանությունները: Վերջիններս մտավախություն ունեին, որ մարզադաշտը կփչացնի լանդշաֆտն ու կվնասի դաշտերը: Այնուհետև ճարտարապետական բյուրոն փոխել է դիզայնը՝ հաշվի առնելով արված նկատողությունները:


















