Նորություններ
Օրանգուտանն օգնության ձեռք է մեկնել օձերով լի գետում հայտնված տղամարդուն
10.02.2020
Բորնեո կղզում օրանգուտանը փորձել է օգնել օձերով վխտացող գետում կանգնած վայրի բնության պաշտպանին և նրան ձեռք է մեկնել: Բորնեոյի օրանգուտանների փրկության հիմնադրամի աշխատակիցը, որի անունը հայտնի չէ, մտել է անտառում գտնվող գետը, որպեսզի այն մաքրի կապիկներին սպառնացող օձերից:
Վայրի օրանգուտանն ափից նկատել է գետի մեջ գտնվող մարդուն, մոտեցել է և օգնության ձեռք մեկնել: Բնության պաշտպանը հրաժարվել է` նախընտրելով ինքնուրույն դուրս գալ, քանի որ ծանոթ չէր օրանգուտանի այդ տեսակի հետ:

















