Նորություններ

Վենետիկում  մաքրվել է քաղաքի հանրահայտ ջրանցքների ջուրը

Վենետիկում մաքրվել է քաղաքի հանրահայտ ջրանցքների ջուրը

20.03.2020

Վենետիկում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման ֆոնին հայտարարված կարանտինի արդյունքում մաքրվել է քաղաքի հանրահայտ ջրանցքների ջուրը: Մարկո Կապովիլա անունով տեղացու խոսքով՝ այս օրերին գրեթե ամբողջովին ամայացած Վենետիկում ջրանցքները նախկինում երբեք այդքան մաքուր չեն եղել։

«Կարանտինի շնորհիվ մենք ավելի մաքուր շրջապատ ունենք»,- խոստովանում են քաղաքի բնակիչները։

Վերջիններս նշում են, որ քաղաքը կոյուղի չունի, ուստի կեղտաջրերը լցվում են ջրանցնքներ, որտեղ մինչև վերջերս մեծաքանակ ձկներ տեսնելը գրեթե անհնար է եղել։ Իսկ այժմ ձկները պարզորոշ երևում են բյուրեղյա մաքուր ջրերում:

Մինչդեռ Եվրոպական տիեզերական գործակալությունն արդեն տեղեկություններ է հրապարակել Իտալիայի խոշոր քաղաքներում՝ Վենետիկում, Միլանում, Թուրինում և Բոլոնիայում, օդում NO2-ի՝ ազոտի օքսիդի մակարդակի կրճատման մասին։

Comments are closed.