Նորություններ
Ամերիկուհին հացի վրա փորագրություններով արվեստի ինքնատիպ գործեր է ստեղծում
20.03.2020
ԱՄՆ Հյուսիսային Կառոլինա նահանգի Հաննա Փի անունով բնակչուհին համացանցում ճանաչում է ստացել իր յուրահատուկ տաղանդի շնորհիվ. ամերիկուհին սովորական հացից կարողանում է յուրատեսակ արվեստի գործեր ստանալ։
Հաննան Instagram սոցկայքի իր էջում ավելի քան 100 000 հետևորդ ունի, որոնց հետ նա ոչ միայն կիսվում է իր ստեղծած արվեստի գործերով, այլ նաև հրապարակումներին կից պատմում է աշխատանքի նախապատմությունը և ստեղծման ընթացքից որոշ դրվագներ։
Հայտնի է, որ հացի վրա բարդ և մանրակրկիտ փորագրություններ անելիս նրա հիմնական գործիքը սուր ծայրով ածելին է։ Լուսանկարներից էլ երևում է, որ Հաննան աշխատանքներում բազմազանություն մտցնելու նպատակով հաճախ նաև գույնզգույն մրգեր և բանջարեղեն է օգտագործում:





















