Նորություններ
Անգլիացի նկարիչը սև թղթի և սպիտակ մատիտի օգնությամբ տպավորիչ «լուսավոր» դիմանկարներ է ստեղծում:
30.03.2020
Լոնդոնաբնակ նկարչի աշխատանքները տպավորում են ոչ միայն դիմանկարների մանրազնին տեսքով, այլև դրանց պատկերման տեխնիկայով:
Զալֆ անունով հայտնի նկարիչը սովորաբար իր «հերոսներին» պատկերում է կիսադեմ՝ դրանով իսկ առավել խորհրդավոր տեսք հաղորդելով նկարներին, թույլ տալով դիտողին ինքնուրույն պատկերացնել չնկարված հատվածը:
Իր գործերին «կախարդական» և սյուրռեալիստական տեսք հաղորդելու համար նա օգտագործում է սև թուղթ, սպիտակ ու մոխրագույն մատիտներ` լույսի պատրանք ստեղծելով:
Նկարչի խոսքով՝ յուրաքանչյուր նկար նրանից 1-60 ժամ է պահանջում՝ կախված մանրակրկիտ աշխատանքի ծավալից:



















