Նորություններ
Ճապոնացի նկարչուհին սովորական քարերը վերածում է «հմայիչ կենդանիների»:
31.03.2020
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, նրա կատարած աշխատանքը մանրազննին ուսումնասիրություն է պահանջում՝ սկսած ճիշտ քարեր ընտրելուց մինչև այն «իրական կենդանու» վերածելը:
Ճապոնուհին այնքան հմտությամբ է կենդանիների պատկերներ նկարում քարերի վրա, որ առաջին հայացքից դժվար է հավատալ, որ դրանք ոչ թե իրական կենդանիներ կամ թռչուններ են, այլ նկարներ:
Ինքնուս նկարչուհին քարերի վրա նկարել սկսել է 2010 թվականին: Նա քարեր հավաքելու սովորություն է ունեցել մանկուց, սակայն տարիներ անց միայն նկատել է, որ դրանք իրենց ձևով նմանվում են կենդանիների:


















